Jump to content

Սուրբ Կումսի մատուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Կումսի մատուռ
Հիմնական տվյալներ
ՏեսակՄատուռ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՈրդուարի շրջան
ՏարածաշրջանՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՀասցեՎերին Ագուլիս գյուղ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԱվերված
Ժառանգության կարգավիճակՈչ
ՆվիրվածԲարդուղիմեոս առաքյալի աշակերտ Կոմսի հիշատակին
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ1-ին դար
Կառուցման ավարտ1-ին դար, վերջին վերանորոգումը 19-րդ դարում
Առաջին հիշատակում1490 թվական՝ խաչքարի վիմական արձանագրություն
Գմբեթ0
ՇինանյութՍրբատաշ քարեր, գմբեթը՝ աղյուսաշար

Սուրբ Կումսի մատուռ (հայտնի է նաև Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի անունով), հայկական առաքելական մատուռ պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառի Ագուլիս գյուղաքաղաքում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Յուխարի Այլիս գյուղում՝ Ագուլիսի Սուրբ Թովմա վանքից մոտ 300 մետր հյուսիս[1]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորինվածքով միանավ փոքրիկ դահլիճ էր։ Հիմնված էր երկու մույթերի վրա։ Կառուցված էր սրբատաշ բազալտից, կիսամշակ սրբատաշ բազալտից և կիսամշակ որձաքարից։ Մատուռի մուտքի վերնամասում ագուցված խաչքար կար,որը անհայտացել է և որի արձանագրությունից պարզ էր դառնում, որ մատուռը վերանորոգվել էր 1490 թվականին[2][3].

«Խ(ա)չս յիտ Ջանասենյ Ղսայն։ Խաթնչնյ Փերյ ավնբիկ։ Ազիկ։ ՋԼԹ (1490 թվական)»
- Արգամ Այվազյան, «Ագուլիս։ Պատմամշակութային հուշարձաններ» «Երևան» 1984 թվական, էջ 94

Հետագայում վերանորոգվել էր նաև 17-րդ և 19-րդ դարերում։ Մուտքը գտնվում էր արևմտյան ճակատում։ Աբսիդը կիսաշրջանաձև է։ Արևմտյան ճակատում կար արձանագրություններ։ Ավերակների է վերածվել 20-րդ դարի սկզբին[1]։

Ավանդազրույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդազրույցներից մեկի համաձայն մատուռի հարավային որմի տակ ամփոփված էր Բարդուղիմեոս առաքյալի Կումս կամ Կոմս աշակերտի աճյունը, որը մահացել էր 1-ին դարում։ հենց այս Կումսից էլ սկզբնավորվում էր Գողթն գավառւ եպիսկոպությունը։

Մեկ այլ ավանդազրույցի համաձայն, այստեղ հայտնաբերվել էր կտավի մեջ փաթաթված արյունոտված քարեր, որոնք կրկին ամփոփվել են գտնված վայրում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 20-21, էջեր 20-21 — 224 էջ։
  2. Ե. Լալայան, Գողթն, էջ 64
  3. 3,0 3,1 Ղևոնդ Ալիշան, Սիսական, էջ 329